Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պենտագոնի ղեկավարն անարդյունավետ է անվանել Աստանայում Սիրիայի հարցով բանակցային գործընթացը

Պենտագոնի ղեկավարն անարդյունավետ է անվանել Աստանայում Սիրիայի հարցով բանակցային գործընթացը
03.12.2017 | 22:03

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը անարդյունավետ է անվանել Սիրիայի հարցով Աստանայում անցկացվող բանակցային գործընթացը: «Աստանան արդյունավետ չէ: Շատ ջանք է գործադրվել, սակայն քիչ արդյունք է ստացվել: Այժմ ամեն ինչ անցնում է Ժնևին, որտեղ առաջատար ջանքեր են գործադրվում ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի կողմից»` ասել է Մետիսը լրագրողներին` Եգիպտոս թռչելիս:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ